![]()
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 31-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթարի էին ենթարկվել Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, ՀԷՑ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Սարիկ Մինասյանի ծնողները:
Մինասյանն անդրադառնալով դեպքին, սոցցանցի իր էջում գրել է.
«Շնորհակալ եմ բոլորիդ ուշադրության և անհանգստության համար: Հասկանալի պատճառներով չեմ կարող պատասխանել ձեր հեռախոսազանգերին և նամակներին:
Այսօր վթարի են ենթարկվել ծնողներս: Փառք Աստծո, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»:
![]()