«Ով ուզումա կնոջ հետ մերվի, աջս համբուրումա, որ ձախ գնացածները ներվի»․ Հովհաննես Դավթյան

Քահանայությունը  Հայ Առաքելական Եկեղեցում երկու տեսակ է՝ ամուսնացյալ քահանայություն և ոչ ամուսնացյալ` կուսակրոնություն: Երկու աստիճաններն էլ համապատիվ են և տրվում են Պատարագի ընթացքում ձեռնադրությամբ ու օծումով:

Քահանայի հիմնական գործը Քրիստոսին քարոզելն է, հավատացյալների հոգևոր կարիքները բավարարելը, խորհրդագործելը (պատարագել, մկրտել, պսակել) և իհարկե աղոթելը։ Քահանան իրավունք ունի Սուրբ Երրորդության անվամբ թողություն շնորհելու մեղքերին, բժշկելու և խրատելու քրիստոնյային։

Քահանայության հիմնական նշանը փորուրարն է` ուրար, որն անցնում է երկու ուսերով, ինչը ցույց է տալիս նրա պատրաստակամությունն ամբողջովին ընդունելու Քրիստոսի լուծը (այս իսկ պատճառով քահանաներին համարում են առաքյալներ և Քրիստոսի գործի լիիրավ շարունակողներ)։

Քահանայի տարբերակիչ զգեստներից կարելի է համարել փիլոնը՝ լայն սև թիկնոցը ուսերին ծիսական արարողությունների ։ Մեծ վաստակ ունեցող ամուսնացյալ քահանաներին կաթողիկոսի կողմից կարող է շնորհվել խաչ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ