Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կիպրոսի հետախուզական ծառայության տնօրենի հետ. օրակարգային հարցեր են քննարկվել

Հոկտեմբերի 31-ին Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն 2025»-ի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կիպրոսի նախագահի ազգային անվտանգության խորհրդական և Հետախուզական ծառայության տնօրեն Թասոս Ցիոնիսի հետ:

«Զրուցակցիս հետ քննարկել ենք Հայաստան-Կիպրոս երկկողմ քաղաքական օրակարգի հարցեր, գոհունակությամբ ընդգծել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և պայմանավորվել շարունակել քննարկումները երկկողմ փոխայցելությունների ընթացքում: Մտքեր ենք փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ»,- սոցցանցի իր էջում գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ