![]()
«Այնտեղ ավտոբուս չի եղել, ես մենակ եմ եղել ու հաջորդ կիրակի էլ լինելու եմ: Ինձ ով կարող է արգելել, ցանկություն ունեմ, գնում եմ, ոչ մի հրահանգ չկա»,- ճեպազրույցում այս մասին ասաց Տավուշի մարզպետ Հայկբ Ղալումյանը՝ անդրադառնալով կարգալույծ եղած Տեր Արամի կողմից Հովհաննավանքում մատուցված պատարագին իր մասնակցությանը և խոսակցությանը, թե Տավուշից մարդիկ են ավտոբուսներով տարվել պատարագին:
Հարցին, ինչու եկեղեցում չէր, այլ դրսում ասաց.«Եկեղեցի մտնել հնարավոր չէր, ինչ տարբերություն 10 մետր հեռու կանգնեի, թե 15»:
«Մայր Աթոռը չի կարող պղծություն որակել այդ պատարագը, որովհետև այնտեղ հազարավոր մարդիկ են եղել, Մայր Աթոռն այդ իրավունքը չունի, թող իր գործերով զբնաղվի: Ով է կարգալույծ արել, Տեր Արամին, ով վերջին իրադարձություններին հարցերին չի պատասխանում, խախտել է կուսակրոնության ուխտը»,- ասաց Ղալումյանը:
![]()