![]()
Հոկտեմբերի 31-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 09:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտայում բախվել են Հրազդան — Երևան երթուղին սպասարկող թիվ 270 մարդատար «Գազել»-ն ու «Opel» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
![]()