![]()
Վաղարշապատ խոշորացված համայնքում նոյեմբերի 16-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Հաղթանակ» դաշինքի (այն ձևավորել են ՀՅԴ-ն և Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հիմնադրած «Առաջ»-ը) ցուցակի առաջին համար Սևակ Խաչատրյանը որպես ավագանու անդամի թեկնածու ԿԸՀ է ներկայացրել իր հայտարարագիրը (01.10.2024-01.10.25)։ Հանրության շրջանում «Տարոն Մարգարյանի Սաքուլիկ» մականունով հայտնի նախկին ՀՀԿ-ական, իմա՝ «սերժական» Սևակ Խաչատրյանը, որը, ինչպես մամուլն է գրում, ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի ընկերն է, բավականաչափ գույք ու դրամական միջոցներ ունի։ Մասնավորապես 1 տուն Երևանում (սեփականություն), որի ընդհանուր մակերեսը 124.355 ք/մ է, մեկ տուն Էջմիածնում (ընդհանուր բաժնային սեփականություն), որի ընդհանուր մակերեսը 451,9 ք/մ է։ Հայրենի Էջմիածնում նախկին ՀՀԿ-ական քաղաքապետի թեկնածուն ունի նաև 1 բնակարան (ընդհանուր բաժնային սեփականություն, 96,6 ք/մ), ինչպես նաև երեք հողամաս, որոնցից երկուսը Էջմիածնում է, մյուսը՝ Խոյ համայնքում։ Հողամասերի մակերեսներն են 1.1303 հա, 0.06 հա, 0.1817 հա։ Էջմիածնում գտնվող հողամասերը Խաչատրյանին են պատկանում սեփականության, իսկ Խոյում գտնվողը՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով։
«Հաղթանակ»-ի ցուցակի առաջին համարը նաև երեք ավտոմեքենա է հայտարարագրել, որոնցից մեկը՝ 2024 թ․ թողարկման BVD SONG PLUS EV, մյուսը՝ 2022 թ․ LEXUS ES 250 2.5, երրորդն էլ՝ 2006 թ․ NISSAM X-TRAIL 2.0։ Բոլոր երեք մեքենաները Խաչատրյանին են պատկանում սեփականության իրավունքով։ Տպավորիչ են նաև Ս․ Խաչատրյանի եկամուտները, որոնք գոյացել են երեք տարբեր աղբյուրներից՝ «Արմադա» ՍՊԸ-ից ստացած աշխատավարձից՝ 895 600 դրամ, Ա/Մ վաճառքից՝ 4. 000. 000 դրամ, և 2.000.000 դրամ փոխառությունից։
Թեկնածուի դրամական միջոցները կազմել են 467 հազար դրամ և 64 հազար 100 ԱՄՆ դոլար։
Նշենք, որ Ս․ Խաչատրյանը «Արմադա գրուպ» ՍՊԸ-ի փոխտնօրենն է, նախկինում էլ եղել է Երևանի տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր, սեփական դիմումի հիման վրա ազատվել է 2018-ի նոյեմբերին։
![]()