![]()
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ էկնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Գերմանիայի գյուղատնտեսության, պարենի և տարածաշրջանային ինքնության դաշնային նախարար Ալոիզ Ռայների հետ։
Հանդիպման ընթացքում նախարարը կարևորել է երկու գործակալությունների` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KfW) գործունեությունը Հայաստանում:
«Հավելեցի, որ արդեն գրանցվել է շոշափելի առաջընթաց՝ ոռոգման համակարգերի արդիականացման, գյուղական համայնքներում վերականգնվող էներգիայի օգտագործման և գյուղատնտեսության ոլորտի մասնագետների որակավորման բարձրացման ոլորտներում։
Ներկայացրեցի նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված ներդրումային քաղաքականության հայեցակարգը, արտահանման ռազմավարությունը, ինչպես նաև Հայաստանի՝ խելացի, կլիմակայուն և ռեսուրսարդյունավետ գյուղատնտեսության խթանման տեսլականը»,- գրել է նախարարըսոցցանցի իր էջում։
![]()