![]()
Հոկտեմբերի 30-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին քաղաքացի Գ.Մ.-ի կողմից ահազանգ է ստացվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցում բեռնատարով առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխման վերաբերյալ։
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում Ջրառատ գյուղի բնակիչ Կ.Կ.-ն կենթարկվի վարչական պատասխանատվության։
Ավտոտրանսպորտային միջոցներով սորուն նյութերի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջների չկատարումն առաջացնում է տուգանքի նշանակում՝ ֆիզիկական անձանց նկատմամբ 50 հազար դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 150 հազար դրամի չափով։
Կրկնակի խախտումների դեպքում ֆիզիկական անձանց նկատմամբ տուգանքի չափն է 100 հազար դրամ, իրավաբանական անձանց նկատմամբ՝ 300 հազար դրամ։
![]()