Մահվան համբույր. նորածինը քիչ է մնացել մահանա համբույրից

Փոքրիկ Նոան քիչ է մնացել մահանա մկրտության ժամանակ համբույրից: Նրան համբուրած ազգականից նա վարակվել է հերպեսի վիրուսով, որը չափազանց վտանգավոր է փոքր երեխաների համար։

Կնունքից անմիջապես հետո Նոայի մայրը նկատել էր, որ 4 շաբաթական փոքրիկի  աչքը բորբոքվել էր: Անհանգստացած մայրը միանգամից ենթադրել էր, որ երեխայի մոտ հերպես է եւ դիմել էր բժիշկների օգնությանը: Մի քանի օր անց  ստացված հետազոտության արդյունքները հաստատել էին նրա կասկածները:

Բժիշկները մորը բացատրել էին, որ երեխան, ամենայն հավանականությամբ, վարակվել է  այդ վիրուսն ունեցող անձի հետ համբույրի ժամանակ: Տղան 2.5 ամիս բուժվում էր մանկական հիվանդանոցում եւ բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը, քանի որ խնդիրը ժամանակին էր նկատվել:

«Մենք հասցրել էին նկատել վիրուսը, մինչեւ որ այն ներփաթանցեր արյան մեջ,-ասել է փոքրիկի մայրը,-սակայն Նոայի մոտ մի քանի օր աչքերը չէին բացվում»:

Մասնագետները երիտասարդ ծնողերին կոչ են անում թույլ չտալ այլ մարդկանց  համբուրել նորածիններին: Երեխայի իմունային համակարգը դեռ թույլ է եւ համբույրի ժամանակ նրանք կարող են վարակվել վիրուսներով, որոնք մեծահասակի համար վտանգավոր չեն, սակայն երեխայի համար մահացու վտագավոր կարող են լինել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ