«Մարիոթ» հյուրանոցի խոհարարը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Հոկտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 08:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս տեղափոխվել է աջ ազդրի, շեքի շրջանի, կտրած- ծակած վերքերով, դեմքի և աջ ուսագոտու շրջանի այրված վերքերով:

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, վիրահատվել է և վերակենդանացման բաժանմունքում է, ի վիճակի չէ կատրավածի մասին բացատրություն տալու:

Մինչև բժիշկները պայքարել են վիրավորի կյանքի համար, Կենտրոնականի ոստիկանները պարզել են, որ վիրավորը 32-ամյա Սամսոն Ս.-ն է, որը հիվանդանոց է տեղափոխվել Հանրապետության հրապարակում գտնվող «Մարիոթ» հյուրանոցային համալիրից, և ըստ օպերատիվ այլ տեղեկությունների՝ նա աշխատում է նշված հյուրանոցային համալիրում որպես խոհարար:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ հետագա քրեական վարույթի հարցը քննարկելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ