![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.
Ինչպես արդեն հրապարակայնացվել է’ մայիսին վարչապետը հանձնարարում է ստուգումներ սկսել ՀԷՑ-ում։ Գիտակցելով դրա հետևանքներն ու համակարգում բազում չարաշահումների հայտնաբերման մեծ ռիսկը (որին ականատես ենք լինում ամենօրյա ռեժիմով) սեփականատերն ու նախկին տնօրինությունը դիմում են ՀԾՀ սակագնի նվազեցման առաջարկությամբ…
Պատկերացնում եք?
Կյանքում տեսած կայինք, որ ինչ որ մեկը դիմի հանձնաժողովին, թե հնարավոր է ավելի էժան ապրանք ծախել/ծառայություն մատուցել/հոսանք/, այն էլ’ Հայաստանում, որտեղ երբեք ոչինչ չէժանացավ, երբ աշխարհում այդ կոնկրետ ապրանքի գները բարձրացան էլ, իջան էլ…
Ապա Սամվել Կարապետյանը մի քանի այլ գործոններ (արտաքին ու ներքին քաղաքական) պայմանավորված գալիս է Հայաստան’ իբր Եկեղեցին, բայց իրականում նաև ու առաջին հերթին’ ՀԷՑ-ը ստուգումների արդյունքներից ու հետևանքներից փրկելու… Երբ նա կալանավորվում է, իսկ կառավարությունը հայտարարում է ՀԷՑ-ը ազգայնացնելու մասին, ՀԷՑ-ի նախկին տնօրինությունը հայտարարում է, թե միշտ վնասով են աշխատել, սեփականատերն իր գրպանից «մեծահոգաբար», «բարերարաբար», «ազգասիրաբար» է ծախսել, ապագայում էլ հնարավոր չէ հոսանքի սակագին իջեցնել, «մոռանալով» , որ իրենք «արդեն» դիմել են ՀԾՀ-ին այն իջեցնելու համար…
Բայց նորաբաց ցիրկը սրանով չի ավարտվում…
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը ամենօրյա ռեժիմով հայտարարում է մեծաթիվ վերխուշկայի բազմամիլիոնանոց աշխատավարձերի, ինքնապարգևատրումների մասին, չարաշահումների, յուրային ընկերություններից մատակարարող ապրանքների թանկարժեք գնումների մասին, բանակի, քաղաքացիների վրա հավելագրումների մասին, վթարների թվի կեղծման ու փողերի դուրս գրումների մասին, ՀԷՑ-ի անվան տակ վարկ վերցնելու ու «անհայտ ուղղությամբ» տանելու մասին, նախկին վատնումներից խնայված ֆոնդերի և այնի մասին։ Անգամ սովորական դիտորդն է այդ ամենից մտածում, որ համալիր աուդիտի դեպքում միգուցեև հնարավոր լինի սակագին իջեցնել…
Բայց ստուգումների դեռ ավարտված չեն…
ՀԷՑ-ի սեփականատեր տրտնջում է, թե ՀԾՀ-ն մերժել է սակագինն իջեցնելու իրենց հայտը, բայց նորից են դիմելու… Մոռանալով, թե ինչ են ասել այս մի «ցիրկի» բացումից առաջ…
Իսկ ՀԷՑ-ի վիճակի ամբողջական աուդիտը ի թիվս այլ հարցերի, պետք է նաև պատասխանի’ արդյոք նախկինում սակագինն իջեցնելու իրավիճակ չի եղել, ու որքանով այն այժմ կարող է իջնել, որ սեփականատերն այսպես ոտուձեռ ընկած ուզում է սակագինը «հանուն սպառողների» իջեցնել…
Մի խոսքով, տաշշշի Արենա, տաշի մեր ձևով…
Էս ի՞նչ տաշել եք տաշել…
![]()