Ռուսաստանի վեց օդանավակայանում չվերթերը ժամանակավոր դադարեցվել են

Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում, ինչպես նաև Վոլգոգրադի, Կալուգայի, Սարատովի և Յարոսլավլի օդանավակայաններում մտցվել են ինքնաթիռների տեղաշարժի սահմանափակումներ։

Այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն։

Սահմանափակումների մասին «Վնուկովո»-ում հայտարարվել է ժամը 3:05-ին (ՀՀ ժամանակով ժամը 4:05-ին), իսկ «Դոմոդեդովո»-ում՝ ժամը 3:22-ին (ՀՀ ժամանակով ժամը 4:22-ին)։

Սահմանափակումները նշվում են որպես թռիչքների անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ