«Երբ Իրինա Ալեգրովայի հետ Իսրայել էինք գնացել հյուրախաղերի, այնտեղ ամեն օր ցերեկվա ամենակիզիչ ժամին, երբ իրականում չէր կարելի, պառկում էի տաք ավազի վրա՝ արեւայրուք ընդունելու նպատակով, ինչի հետեւանքով, բնականաբար մաշկս այրվեց եւ որովայնիս ու մեջքիս հատվածում արեւից մուգ շագանակագույն հետքեր մնացին: Միշտ երազել էի ունենալ այնպիսի դաջվածք, որը կփակեր այդ հետքերը»,-պարզաբանում է երգչուհին:
Ամենասկանդալային երգչուհին խոստովանեց նաև, որ դաջվածքն իրականացնելու գործընթացը փոքր-ինչ ցավոտ է եղել.
«Տեղ-տեղ ցավոտ գործընթաց էր, ինչի պատճառով վարպետը՝ Լեւոն Ավետիսյանն, օգտագործեց ցավազրկող: Դաջվածքն արել ենք 6 օրում՝ սեւ ու սպիտակ ներկերով՝ 3D ֆորմատում: Քանի որ Լեւոնը շատ լավ նկարիչ է, ամեն ինչ գեղեցիկ ստացվեց»: