![]()
Հանրային Wi-Fi ցանցերում փոխանցվող տեղեկատվությունը հաճախ անպաշտպան է, և կիբեռհանցագործները առանց ձեր գիտության կարող են որսալ տվյալները, օրինակ՝ մուտքագրած գաղտնաբառերը, բանկային տվյալները և այլն։
Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն՝ ներկայացնելով մի քանի պարզ քայլ, որոնք կարող են պաշտպանել թվային այդպիսի վտանգներից:
Խուսափեք բանկային հավելված մուտք գործելուց,
Զերծ մնացեք առցանց գնումներ կատարելուց,
Օգտվեք VPN ծառայություններից,
Անջատեք ֆայլերի փոխանակման (AirDrop, File Sharing, Bluetooth և այլն) ծառայությունները,
Պարբերաբար ստուգեք սարքում պահպանված Wi-Fi ցանցերի ցանկը և հեռացրեք նախկինում օգտագործված բաց ցանցերը,
Հիշեք անջատված պահել սարքի Wi-Fi-ը, երբ այլևս չեք օգտագործում:
Հանրային Wi-Fi-ը հարմար է, բայց ոչ ապահով։
![]()