Գառնիկ Չոլաքյանը` Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն, Սեյրան Խունադյանը՝ պոկում վարժության արծաթե մեդալակիր

Ալբանիայի Դուրրես քաղաքում շարունակվում է Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունները:

Հայաստանի հավաքականի անդամ 60 կգ քաշային Գառնիկ Չոլաքյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 115 կգ ու 120 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում Չոլաքյանը կրկին առաջինն էր: Նա հաջորդաբար բարձրացրեց 140 կգ, 145կգ ու 147 կգ:

Երկամարտի 267 կգ արդյունքով` Գառնիկ Չոլաքյանը Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն է:

Հայաստանի մյուս պատվիրակը՝ Սեյրան Խունադյանը, դարձավ պոկում վարժության արծաթե մեդալակիր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ