Ներկայացել է եկեղեցու ծառայող, ասել եմ՝ կարող ես ծառայել, իսկ եղբորս հետ լավ հարաբերություններ ունեմ. տեր Արամ

Տեր Արամ քահանա Ասատրյանը լրագրողներ հետ զրույցում անդրադարձել է նաև շահարկումներին, թե Հովհաննավանքի կիրակնօրյա պատարագին իբր «կեղծ դպիր» է մասնակցել:

«Ռոբերտ սարկավագին շատ լավ չեմ ճանաչում, չգիտեմ՝ ինքը իրեն եկեղեցական համարու՞մ է, թե ոչ: Նա ներկայացել է որպես եկեղեցու ծառայող, սարկավագ, ես էլ ասել եմ՝ եթե եկեղեցու ծառայող ես, սա էլ է եկեղեցի, կարող ես ծառայել»,- ասել է տեր Արամը:

Ինչ հարաբերություններ ունեք Ձեր եղբոր հետ, չկա՞ն տարաձայնություններ՝ հարցին, պատասխանել է.

«Շատ լավ հարաբերություններ ունեմ, մի քանի օր առաջ ենք հանդիպել, իմ եղբայրն է ինչու պիտի տարաձայնություններ ունենանք»,- ասել է նա:

Դուք տարբեր կողմերի եք հարում՝ լրագրողի խոսքին ի պատասխան, տեր Արամը նշել է.

«Մենք տարբեր կողների չենք հարում, երկուսս էլ Քրիստոսին ենք հարում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ