Մենք մոմը վառում ենք, որ դուք եղբայրասպանությո՞ւն հրահրեք. հոգևորականներ, ինչո՞ւ եք լռում. Ազատ Արշակյան. տեսանյութ

Գերագույն խորհրդի պատգամավոր, քաղաքական-հասարակական գործիչ Ազատ Արշակյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը եռանդով և «պողպատե մանդատ»-ով, այսինքն՝ ձեռքի մուրճով պետք է մաքրի Հայաստանի քաղաքական կյանքը կրիմինալից: Վերջինս պնդում է, որ վարչապետը մեղմ չպետք է լինի:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի դատապարտմանը:

Մոսկվայից Երևան վերադարձած Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքից հետո կալանավորվել է: Նա դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման: Համբարձումյանը մեղադրվում է 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար:

«Կասկածելի անցյալ և ներկա ունեցողները չպետք է համարձակվեն քաղաքական ասպարեզ մտնեն: Ժողովրդավարությունը քաոս և ամենաթողություն չէ, ոչ էլ քրեաօլիգարխիկ համակարգի ակտիվությունը»,- ընդգծում է նա:

Անդրադառնալով Գարեգին Բ-ի շուրջ ծավալվող իրադարձություններին՝ Արշակյանը շեշտում է՝ օրենքը, կանոնադրությունը խախտող մարդը չի կարող կաթողիկոս լինել. «Ինչպե՞ս եք պատկերացնում՝ Ամենայն հայոց կաթողիկոսը լինի կալանավոր»:

Վերջինիս հիասթափեցրել են Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված ինտիմ բնույթի տեսանյութերը: Նա դրանք տգեղ և ոչ դիտարժան է համարում:

«Ձեզ սրբազան ենք ասում, ձեր կողքով անցնելիս խաչակնքվում ենք ու ձեր աջը համբուրում, հաշվետվություն տվեք՝ էս ինչ են ասում ձեր մասին: Ինչո՞ւ եք մեր եկեղեցին արատավորում, ապականում: Մենք մոմը վառում ենք, որ դուք եղբայրասպանությո՞ւն հրահրեք»,- դիմելով հոգևորականներին՝ հարցադրում է հնչեցնում զրուցակիցը:

Շարունակելով Արշակյանը ասում է. «Հոգևորականնե՛ր, ինչո՞ւ եք լռում, դուք համաձա՞յն եք, որ ՀԱԵ-ն խախտի կանոնադրությունը: Լավ է, որ Տեր Արամը խոսեց, մյուսներդ էլ պետք է խոսեք»:

Ազատ Արշակյանը չի հասկանում, թե քաղաքականության մեջ ինչ է նշանակում «մեր ձևով»: Ըստ նրա՝ քաղաքականության մեջ կա մի ձև. դա քաղաքական ձևն է:

«Բա մինչև հիմա ինչո՞ւ 1000 գործարան չեք կառուցել. ձեր նկարները սրբապատկերների կողքին կախած են: Պետք չէ էս մարդկանց բերանները փակել, թող խոսեն, Մարիա Զախարովայի ասածները թռուցիկների պես պետք է տարածել, որ մարդիկ տեսնեն՝ մեր հոգևորականներն ում են սատարում»,- կարծիք է հայտնում նա:

Առավել մանրամասն՝ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ