Չեմ պատրաստվում եկեղեցուց դուրս գալ, իմ կյանքի նպատակը եղել է այստեղ մնալը, կիրակի էլ եմ պատարագելու. Տեր Արամ

Չեմ պատրաստվում եկեղեցուց դուրս գալ, իմ ամբողջ կյանքի նպատակը եղել է եկեղեցում մնալը, ոչ թե դուրս գալը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Արամ քահանան՝ նշելով, որ դա նաև ժողովրդի ցանկությունն է:

«Այս մարդիկ ամեն բան գիտեն, և նրևանց ցանկությունն է, որ արարողություններն ես անեմ: Նրանք նաև չեն ընդունում իմ կարգալուծությունը, նրանք անձնապես ինձ ճանաչում են, գիտեն իմ սիրտն ու հոգևոր ծառայությունը: Կիրակի էլ եմ այստեղ պատարագելու և Աստված առաջ, միշտ եմ ատարագելու»,- ասաց տեր Արամը:

Ինչու հայր Շնորհքին թույլ չի տրվել մտնել Հովհաննավանք:

Տեր Արամն ասաց՝ նախորդ օրը նա իրեն շատ ագրեսիվ է պահել ժողովրդի հետ, չի հարգել ժողովրդի ցանկությունն ու շահերը, դրա համար էլ ժողովուրդը նրան թույլ չի տվել անել այն, ինչ ուզում էր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ