Վաղարշապատում բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հակակոռուպցիոն կոմիտեն ստացել է Վաղարշապատում ընտրությունների նախաշեմին բարեգործություն կատարելու փաստի ուսումնասիրման վերաբերյալ նյութերը։ Այս մասին 1lurer.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին կոմիտեից։

«Բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի հատկանիշներով (Հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը)»,- հայտնեցին կոմիտեից:

Հիշեցնենք՝ 2025 թ. նոյեմբերի 16-ին Էջմիածնում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ հոկտեմբերի 21-ին, համայնքի գյուղերից մեկում (Դողսում) ՔՊ կուսակցության մի շարք թեկնածուների մասնակցությամբ տեղի է ունեցել բարեգործական միջոցառում:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» նշում է՝ միջոցառման ժամանակ համայնքի բազմաթիվ բնակիչների տրվել են արժեքավոր նվերներ: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ