![]()
Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում ընդդիմությունն ու մամուլը պարբերաբար աղաղակում են «Քաղաքացիական պայմանագրի» կողմից իբր թույլատրված խախտումների մասին՝ մասնավորապես քարոզչական պաստառների փակցման վայրերի ու եղանակների մասին։
Ամենուր խախտումներ տեսնողները, սակայն, չեն նկատում ընդդիմադիր թեկնածուների ու ուժերի խախտումները։ Մասնավորապես «Հաղթանակ» դաշինքի պաստառները փակցված են Էջմիածին քաղաքի Փոստի շենքի վրա, ինչը օրենքի խախտում է։
Նշենք, որ «Հաղթանակ» դաշինքի համայնքապետի թեկնածուն Սևակ Խաչատրյանն է՝ ավելի հայտնի որպես ՀՀԿ-ի կամ Ժողի Սաքուլիկ անվամբ։

![]()