![]()
Իրավապահները գործողություններ են իրականացրել Ապարանի համայնքապետարանում:
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ քննչական գործողություններն իրականացվում են իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում:
Կոմիտեից հայտնեցին նաև, որ քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 9 անձ, որոնցից երեքը Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ են:
![]()