«Կեղծ դպիր» ներկայացվող երիտասարդը 2018-ին Նավասարդ Կճոյանի կողմից որպես դպիր ձեռնադրված Ռաֆայելն է․ Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վաղ առավոտից սկսված ու շարունակվող շահարկումներին այն մասին, թե Հովհաննավանքի կիրակնօրյա պատարագին իբր «կեղծ դպիր» է մասնակցել:

«Եվ կրկին Կտրիճի պաշտպանները սուտ ու կեղծիք են տարածում, չնայած՝ Կտրիճի պաշտպաններից ուրիշ բան սպասել չէր էլ կարելի, քանի որ Կտրիճին պաշտպանելով՝ ավտոմատ պաշտպանում են սուտն ու կեղծիքը։

«Կեղծ դպիր» ներկայացվող երիտասարդը 2018 թվականի դեկտեմբերի 25-ին Նավասարդ Կճոյանի կողմից որպես դպիր ձեռնադրված Ռաֆայելն է։ Հանդիսանում է դպիր։ Հանդիսանում է նաև ՔՊ ԵԿ անդամ ու շատ բարի մի տղա։

Հասկանո՞ւմ եք, թե ինչքան սնանկ եք, որ բացի ստից ուրիշ ոչ մի զենք չունեք։

Վաղն էլ կհայտարարեք, որ Կտրիճին մերժող հարյուր հազարավոր ու միլիոնավոր մարդիկ իրականում հոլոգրամա են, գոյություն չունեն ու էդպես ձեզ հույս տալով կապրեք։

Կտրիճը պիտի գնա։

Սուտը պիտի գնա մեր եկեղեցուց»,- գրել է Ալեքսանյանը:

Նշենք՝ փաստաբան Միհրան Պողոսյանն է հայտարարել, թե իբր բացահայտում է արել՝ գտելով Հովհաննավանքի «պատարագի» կեղծ դպիրին»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ