Էդգար Ղազարյանը պետք է ներողություն խնդրի և բավականին կլորիկ գումար վճարի ինձ. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ դատարանում հաղթել է հասարակական գործիչ Էդգար Ղազարյանին։

«Ի դեպ, փոքրիկ «սպռավոչկա». Էդգար Ղազարյանը բոլոր ատյաններում պարտվեց և պետք է հայտարարի, որ զրպարտել է ինձ, ներողություն խնդրի և բավականին կլորիկ գումար վճարի:

Խոսելուց առաջ մտածեք, ինձ զրպարտելու կամ վիրավորելու ոչ մի դեպք անպատասխան չի մնալու»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ