![]()
Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Վաղարշապատ խոշորացված համայնքի առաջիկա ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժի թեկնածուի հայտարարություններին:
«Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նորանկախ պատմության մեջ ամենավարկաբեկված քաղաքական գործիչն ու ղեկավարն է.
Անգամ համահայկական մերժման արժանացած Սերժ Ազատի Սարգսյանը այդքան վարկաբեկված չէ …
Ռոբերտ Քոչարյանի թեկնածուն այլոց «բեզաչոտնիկ» անվանելուց առաջ թող հիշի, որ ինքը խուսափել է հանրային բանավեճից, որտեղ հնարավոր էր պատասխաններ պահանջել, հարցերի պատասխանել և ունենալ արձագանքելու հնարավորություն։
Մյուս ռոբասերժական թեկնածուներին էլ ուզում եմ հիշեցնել (քանզի իրենք շատ են), որ Վաղարշապատ խոշորացված համայնքը «սխոդկի» տեղ չի, իրենք էլ «բլատնոյ կորեշներ» չեն, Քոչարյանն էլ «պախանը» չի, որ հավաքվեն, «խաղի կանոնները» քննարկեն ու վերջում «իտոգ տա» …
Կոչ եմ անում կրկին բոլոր թեկնածուներին մնալ քաղաքական, գաղափարական, ժողովրդավարական մրցակցության շրջանակներում՝ օգտագործելով միայն գրական արևելահայերենը, որը բավականին հարուստ է մտքերը ճշգրտորեն տեղ հասցնելու համար:
Դեռևս ու թերևս այսքանը»,- գրել է Մկրտչյանը:
![]()