Վարչապետի որոշմամբ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար է նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արաիկ Եսայանին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արաիկ Եսայանին 2025 թվականի հոկտեմբերի 29-ից նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ»,- նշվում է որոշման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ