Ասում են՝ Համբարձումյանը 18 հազար արցախցի է տեղավորել, ասես՝ իրենց տուն է տարել, բնակվարձերը փակել. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի կլանավորմանը և օդանավակայանում նրան «աջակցող» խմբին:

«Մասիսի ձերբակալված քաղաքապետի համար ասում են՝ 18000 արցախցի է տեղավորել։ Ասես՝ իրենց տանն է տեղավորել, միասնական սոցիալական ծառայություներն ինքն է աշխատացրել, բնակվարձերն ինքն է փակել, ոչ թե պետությունը, ու այդպես լցրել են որոշ արցախցիների ուղեղը, առաջներն արել ու տարել օդանավակայան…

Հապա մի տեսեք, թե բարոյականության և ստի որքան կարմիր գծեր են հատել…

Ու, հա, նա էլ ասենք, որ տեղահանվելուց հետո արցախցիների ճնշող մեծամասնությունը նախընտրում էր երևանամերձ հատվածներ, այլ ոչ թե հեռավոր-սահմանամերձ մարզեր…

Ոչ թե որ Նոյեմբերյան կամ Բերդ կամ այլ համայնքների ղեկավարներն ավելի քիչ թիկնեղ ու փոքր գիրկ ունեին, քան 18000 արցախցու տեղավորած Մասիսի թիկնեղ ու գրկաբաց համայնքապետը»,- գրել է Սաֆարյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայից Երևան վերադարձած Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը օդանավակայանում՝ ինքնաթիռի վայրէջքից հետո կալանավորվել է:

Հիշեցնենք՝ Երևանի քրեական դատարանի՝ հոկտեմբերի 23-ին հրապարակած վճռով Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:

Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ