![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի կլանավորմանը:
«Մեկ արձանագրում անեմ, նոր քնեմ:
Առաջին անգամ էր, որ Մասիսի համայնքապետարանի բոլոր աշխատակիցները, որոնք աշխատանքային ժամին եկել էին իրենց ղեկավար Դավիթ Համբարձումյանին օդանավակայանում դիմավորելու, գիտեին վերջինիս անուն-ազգանունը»,- գրել է Հակոբյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայից Երևան վերադարձած Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը օդանավակայանում՝ ինքնաթիռի վայրէջքից հետո կալանավորվել է:
Հիշեցնենք՝ Երևանի քրեական դատարանի՝ հոկտեմբերի 23-ին հրապարակած վճռով Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:
Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար:
![]()