![]()
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում մեջբերել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարություններն ու մեկնաբանել այն:
««Վերջին շրջանում ԱՄՆ-ը հատկապես ակտիվորեն փորձում է տարածել իր դեստրուկտիվ ազդեցությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։
Մենք օգտագործելու ենք բոլոր հնարավոր միջոցները՝ դիվանագիտական, քաղաքական, տնտեսական, որպեսզի հակազդենք այդ միտումներին։
Ս. Լավրով, ՌԴ ԱԳ նախարար»:
Ինչո՞ւ Ադրբեջանի նախագահը Վաշինգտոնում նախաստորագրեց, և ոչ թե ստորագրեց խաղաղության փաստաթուղթը։ Նախաստորագրեց, որովհետև հույս ունի, որ 2026-ի ընտրություններից հետո կփոխվի Հայաստանի քաղաքական կուրսը, և Հայաստանը կվերադառնա Ռուսաստանի ազդեցության դաշտ՝ Ադրբեջանի համար ձեռնտու Մոսկովյան հարթակով։
Ովքեր են Հայաստանում, որ օժանդակել և օժանդակում են Լավրովին ու Ալիևին՝ մեր երկրի քաղաքական կուրսը փոխելու հարցում՝ գաղտնիք չէ, և դու նրանց գիտես, սիրելի ժողովուրդ։
Հետևաբար՝ քո յուրաքանչյուր ընտրություն, այդ թվում՝ Վաղարշապատում, որոշիչ է, քանի որ․ մենք ընտրում ենք մեր, մեր զավակների, թոռների և ծոռների ապագան։ Մնում ենք Լավրովյան պարտադրանքի տակ, թե վերջապես պոկվում ենք այդ լծից ու միանում քաղաքակիրթ աշխարհին։
Տա Աստված, որ պոկվենք»,- գրել է Սարգսյանը:
![]()