![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել և մանրամասնել, թե ինչու կաթողիկոսը չի կարող կարգալույծ անել Տեր Արամին:
«Ըստ էության, սենսացիոն նորություն Կտրիճ Ներսիսյանից, նա հիշել է, որ Հայ առաքելական եկեղեցին ունի Կանոնագիրք, որին հղում անելով փորձում է հիմնավորել, որ տեր Արամ Ասատրյանը չի կարող պատարագ մատուցել Հովհաննավանքում, այն հիմնավորմամբ, որ կարգալույծ է հռչակված:
Հենց այստեղ է խնդիրը, որ «Կանոնագիրք Հայոց»-ի համաձայն Կտրիճ Ներսիսյանը չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս, որովհետև դրժել է կուսակրոնության ուխտը և այդ փաստի բերումով կարգալույծ է»,- մասնավորապես ասել է վարչապետն ու տեղեկացրել, որ այս կիրակի ևս Հովհաննավանքում պատարագի կմասնակցի:
Ըստ նրա՝ կարգալույծ եղած կաթողիկոսը չի կարող կարգալույծ հռչակել քահանային:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()