![]()
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում գրել է.
«2019 կամ 2020 թվականին Միքայել Աջապահյանը հարցազրույցներից մեկում ասել էր, որ անհրաժեշտ է հոգ տանել ու ուժեղացնել եկեղեցին, որովհետև պետությունը հավերժ չէ, իսկ եկեղեցին հավերժ է: 2020 թվականի պատերազմից առաջ հանդիպել էի Կտրիճ Ներսիսյանին: Ասացի՝ եպիսկոպոսն այս ինչեր է խոսում: Ասաց՝ դե դա իր մասնավոր կարծիքն է:
Այսօր մի այլ հոգևորական հայտարարեց, որ ժողովրդավարությունը կեղծիք է:
Կտրիճը մարտի է նետում իր հոգևորականներին՝ փորձելով անմեղ գառի կեցվածք ընդունել: Բայց արդեն վաղուց բացահայտվել է, նույնիսկ իր ամենահավատավոր սրբազանների շրջանում:
Վեհարանը վեհի՛…»:
![]()