Արսեն Թորոսյանն այցելել է ՄՍԾ Վաղարշապատի, Արմավիրի և Բաղրամյանի տարածքային կենտրոններ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Միասնական սոցիալական ծառայության Վաղարշապատի, Արմավիրի և Բաղրամյանի տարածքային կենտրոններ։

Ինչպես հայտնել են նախարարությունից, աշխատանքային այցի ընթացքում նախարարը շրջել է կենտրոններում, հետևել քաղաքացիների սպասարկման, մասնավորապես՝ դիմումների ընդունման, խորհրդատվության և սոցիալական աջակցության տրամադրման գործընթացներին։

Արսեն Թորոսյանը նշել է, որ սոցիալական ծառայությունների որակի բարձրացումը և բնակչության կարիքներին առավել հասցեական արձագանքելն ԱՍՀ նախարարության առաջնահերթություններից է։ Այս համատեքստում նախարարը կարևորել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում գործող և նախատեսվող միջոցառումների վերաբերյալ պատշաճ խորհրդատվության տրամադրումը։
Նրա խոսքով՝ տարածքային կենտրոն այցելող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ստանա լիարժեք տեղեկատվություն՝ առկա հնարավորությունների, աշխատանքի տեղավորման ծրագրերի մասին և ունենա աջակցություն՝ կայուն զբաղվածություն ձեռք բերելու հարցում։

Այցի ավարտին Արսեն Թորոսյանը հանձնարարել է շարունակական աշխատանքներ իրականացնել քաղաքացիների սպասարկման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ՝ ուշադրության կենտրոնում պահելով քաղաքացիների կարծիքներն ու արձագանքները։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ