ԵՊՀ արդեն նախկին դասախոսը փորձել է իր անձի նկատմամբ հանրային հետաքրքրություն առաջացնել՝ անունս շահարկելով

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է աշխատանքից ազատված ԵՊՀ դասախոս Սահակ Մանուկյանի հայտարարություններին:

«ԵՊՀ արդեն նախկին մի դասախոս գրառում է արել իր ազատման մասին և լրատվամիջոցների միջոցով փորձել է տպավորություն ստեղծել, թե իբր ես եմ միջնորդել, որ նրան աշխատանքից ազատեն։

Շտապեմ հիասթափեցնել․ ես համալսարանում ուսանողուհու ծնող եմ, ինչպես հազարավոր շատ այլ ծնողներ։ Չունեմ որևէ լծակ կամ հնարավորություն ազդելու համալսարանի կամ այլ կառույցների կադրային որոշումների վրա։

Այլ բան է, որ արդեն նախկին դասախոսը փորձել է իր անձի նկատմամբ հանրային հետաքրքրություն առաջացնել՝ իմ անունը որպես պատգամավոր շահարկելով։

Ավելի ճիշտ կլիներ, եթե վերոնշյալ անձը վերանայեր իր դասավանդման մոտեցումներն ու վարքագիծը, փոխարենը՝ մեղավորներ փնտրելու։

Նկատեցի նաև, որ ԵՊՀ-ն այս հարցի շուրջ տվել է մեկնաբանություն․ ըստ համալսարանի՝ տվյալ դասախոսը բազմիցս թույլ է տվել էթիկայի խախտումներ, որոնց վերաբերյալ եղել են բազմաթիվ բողոքներ թե՛ ուսանողներից, թե՛ ծնողներից՝ փաստական ապացույցներով»,- գրել է Մանավազյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ