Գարեգին Բ-ին կալանավորելու հիմքեր կան. նրա տակը շատ կեղտ է հավաքված. Դավիթ Ստեփանյան. տեսանյութ

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն այն համոզմանն է, որ եկեղեցին չպետք է դառնա մանրադրամ ներքաղաքական խաղերի մեջ:

«Ցավոք, Գարեգին Բ-ն և որոշ եպիսկոպոսներ դարձան այդ մանրադրամը: Նրանք հանդես են գալիս հակառակորդի դիրքից և սնուցվում ՌԴ-ից: Հայ առաքելական եկեղեցու վերխուշկան գործում է ՀՀ-ի դեմ: Իմ եկեղեցին օգտագործում են շատ կեղտոտ քաղաքական խաղերի համար: Եթե Եզրասը ԿԿԲ-ի գործակալ չլիներ, ես առաջինը դուրս կգայի և իրենց կպաշտպանեի»,- ասում է նա:

Դավիթ Ստեփանյանն այս պահին Նիկոլ Փաշինյանին և իշխող ուժին նույնացնում է ՀՀ ինքնիշխանության հետ, քանի որ նրանք են ներկայացնում Հայաստանը:

Նա դատապարտելի է համարում Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի վերաբերյալ համացանցում ինտիմ բնույթի տեսանյութեր տարածելը, քանի որ ըստ նրա՝ դրանք նաև վնասում են հավատացյալների զգացմունքները:

Ստեփանյանը միաժամանակ նկատում է. «Կադրերը զզվանք են առաջացնում, քանի որ հոգևորական է դրանցում: Ցավոք, սա միակ դեպքը չէ. եկեղեցու վերնախավի մեծ մասը նման բաներով է զբաղվում»:

Ինչ վերաբերում է որոշ հոգևորականների այն պնդումներին, որ եթե անգամ Գարեգին Բ-ին կալանավորեն, այդ պարագայում նա ԱԱԾ նկուղից կղեկավարի եկեղեցին, զրուցակիցը կարծիք է հայտնում, որ Գարեգին Բ-ին կալանավորելու հիմքեր կան. «Նրա տակը շատ կեղտ է հավաքված, սա մի օր պետք է դուրս գա: Կաթողիկոսը ինձնից ոչ մի բանով ավել չէ․ եթե օրենք է խախտել, պետք է պատասխան տա»:

Ստեփանյանի խոսքով՝ «Մեր ձևով» շարժումը եկեղեցին որպես վահան է ծառայեցնում. «Մեր եկեղեցին պաշտպանում է ռուսական շահը: Շատերի մեջ կա համոզվածություն, որ միայն Ռուսաստանի «տակ» կարող ենք գոյատևել, այսինքն՝ ռուսի պոչը բռնելով»:

Հարցադրմանը՝ ինչն է այդքան կապում Ռոբերտ Քոչարյանին և Գարեգին Բ-ին, վերջինս նկատում է. «Սեփական կաշին և այն, որ ինչ ուզում անում էին»:

Ըստ Ստեփանյանի՝ մեր եկեղեցու վերնախավում շատ քիչ հավատացյալ մարդիկ կան. «Եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները շատ դեպքերում ասոցացվում են աթեիստների հետ: Եկեղեցին կտանեն պառակտման ճանապարհով, բայց հրաժարական չեն տա»:

Միաժամանակ Ստեփանյանը շեշտում է, որ եկեղեցին պետք է ինքնամաքրվի ներսից:

«Այլ ճանապարհ չկա: Հավատացյալների աչքին ամեն օր կորցնելով իմիջը՝ լավ տեղ չի տանելու»,- համոզմունք է հայտնում նա:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ