![]()
«Երեկ չեմ տեսել՝ Տիգրանին բերել էին մանկապարտեզ, թե ոչ»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ծափաթաղի ամբուլատորիայի աշխատակից Ալմաստ Վարդանյանը:
Տիկնոջ բնորոշմամբ՝ խեղճուկրակ, իրենց ուժերով ապրող ընտանիքի երեխա է Տիգրանը:
«Նորմալ, գյուղացի ժողովուրդ են»,- ասել է Վարդանյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։
Որոնողական աշխատանքներն ընթացել են ամբողջ գիշեր, աշխատանքներում ներգրավված են ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր, տեղի բնակիչներ:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտնել է, որ համայնքում շտաբ է ձևավորվել, քարտեզներով տեղաբաշխում են արել ու որոնողական աշխատանքներ կազմակերպել։
3-ամյա երեխայի անհետ կորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանությունը):
![]()