Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղություն կհաստատվի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս է հայտնել, որ Գազայի հատվածում ու Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունների լուծումները կլինեն երկարատև։

«Վերջին ժամանակներում հաջողվել է մի քանի հին հակամարտությունների շուրջ հասնել կարգավորումների, ես հույս ունեմ՝ երկարաժամկետ… Ադրբեջանը և Հայաստանը ստորագրել են խաղաղության համաձայնագիր։ Կանգնեցվել է երկու տարի տևած պատերազմը Գազայում։ Սա միայն սկիզբն է։

Բայց հուսանք՝ լավ սկիզբ»,- հայտարարել է նա Եվրասիական անվտանգության երրորդ միջազգային կոնֆերանսում, որը տեղի է ունենում Մինսկում։
Նա հավելել է, որ մյուս թեժ կետերում հույսի նշույլ չկա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ