Աշոտը Երևանում չի ծառայում. Արծրուն Հովհաննիսյանը՝ վարչապետի որդու ծառայության վայրի մասին

ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է լրատվական կայքերից մեկում տեղ գտած մեկնաբանությանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զինծառայող որդին՝ Աշոտը, տեղափոխվել է Երևան:

«Աշոտը Երևանում չի ծառայում, խնդրում եմ, ապատեղեկատվություն մի տարածեք: Ինքն իր նախկին ծառայության վայրում է, կարճաժամկետ պլանային միջոցառում էր, վաղուց ավարտվել է»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ