«Տիգրանի հագին վարդագույն տաբատ, մոխրագույն սվիտեր է եղել»․ Տիգրանի հարազատներ

Ծափաթաղ գյուղում շարունակվում են 3 տարեկան Տիգրանի որոնողական աշխատանքները։

Տեղում աշխատող լրագրողները հայտնում են, որ Տիգրանի հայրը, մայրը և տատիկը գտնվում են ոստիկանության բաժնում՝ հստակ տեղեկություններ հայտնելու համար։

Ինչպես նշել են Տիգրանի հարազատները, նա տան փոքրն է, 5 երեխաներից կրտսերը: Տիգրանը երեկ հաճախել է նաև մանկապարտեզ, վերադառնալուց հետո փոխել է շորերը, վարդագույն տաբատ, մոխրագույն շապիկ է եղել հագած։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ