![]()
«Նման ձևով մարդու անձնական կյանք ներխուժելը եղկելի է ու դատապարտելի»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշել է նա:
Հովհաննիսյանի վստահեցմամբ՝ իշխանություն-եկեղեցի հակամարտություն չկա։
«Խնդիր կա Հայ առաքելական սուրբ եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականների հետ, որոնք խախտել են Աստծուն տված խոստումը․ սրա շուրջ է խնդիրը, որը գոյություն ունի»,- ասել է Հովհաննիսյանն ու հավելել, որ կուսակրոնության ուխտը խախտած եկեղեցականները պետք է հեռանան, և այլընտրանք չի կարող լինել»։
Հովհաննիսյանը հավելել է, որ առաջիկա կիրակի էլ ինքն ու մյուս կուսակիցները գնալու են Տեր Արամի՝ Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի մատուցած «պատարագին»։
«Վստահաբար, բազմահազար քաղաքացիներ են այցելելու Հովհաննավանք»,- հավելել է նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()