![]()
Երեկ Վաղարշապատում Վանեցյանի թեկնածու Խաչիկ Մանուկյանը հայտարարել է, որ հանդիպման է հրավիրում Վաղարշապատի ընտրություններին մասնակցող ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին` «խաղի կանոնները» քննարկելու համար։
«Քննարկումները կարող են էապես մեծացնել իշխանությունների դեմ պայքարի արդյունավետությունը», — ասել է Վանեցյանի թեկնածուն։
Ուղիղ տեքստով ասած՝ սա նշանակում է եկեք պայմանավորվենք, որ խաբելով ձայները հավաքելու ենք, վերջում միանանք իրար՝ Գյումրու սցենարով։ Սա ոչ այլ ինչ է, քան ժողովրդին քցելու դասական մեթոդ։
Ի դեպ, ժողովուրդը վաղուց Գյումրու սցենարով արդեն տեսել է, թե ինչ է լինում, երբ իրեն խաբելով, քվե գողանալով կոռուպցիոներին կարգում են քաղաքապետ, վերջնաարդյունքը՝ բանտախուցն է։
![]()