Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը վաղուց է զբաղվում բանտային բարեփոխումների հարցով։ Քիմը ելույթ է ունեցել Սպիտակ տանը՝ ի աջակցություն դատապարտյալների եւ բանտային համակարգի բարեփոխումների անհրաժեշտության։
«Առաջին փոփոխության ընդունումից հետո դեկտեմբերին շփվել եմ շատ մարդկանց հետ, որոնք բանտից տուն են վերադարձել եւ իմացել խնդիրների մասին, որոնց նրանք բախվում են։
Ու թեեւ ես նրանց մի մասին կարողացա օգնություն առաջարկել, նրանցից հազարավորների համար բազմաթիվ ամենօրյա խոչընդոտներ կան հաջողության հասնելու ճանապարհին։ Այսօր ինձ համար մեծ պատիվ է մասնակցել հայտարարությանը, որ նախագահի ադմինիստրացիան եւ մասնավոր սեկտորը հնարավորություններ են ստեղծում տղամարդկանց եւ կանանց համար, որոնք տուն են վերադառնում»,- Twitter-ում գրել է նա։
Տեսանյութը ստորև․․