![]()
Հոկտեմբերի 27 եղավ, բայց վարչապետին չխփեցին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Երկրապահ» կամավորական միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով՝ նոր Հոկտեմբերի 27-ի վտանգ տեսնո՞ւմ եք, հարցին:
«Հոկտեմբերի 27 տեղի ունեցավ (նկատի ունի 2020-ի նոյեմբերի 9-ի գիշերվա զանգվածային անկարգությունները), բայց վարչապետին չխփին: Գիտեք ինչ արին էդ «հայրենասերները», մտան ԱԺ ջարդին ,Կառավարություն ջարդին: Մեր պետական ինստիտուտներն էին: Ընդեղ հայի արյուն էր թափում,
իրենք ստեղ հայրենասիրություն էին խաղում, ուզում էին 3-րդ ճակատ բացեին թուրքերի համար: Նման բաներից պիտի
խուսափենք, եթե էդ ժամանակ իրանց հաջողվեր, կվերացնեին Փաշինյանին, էսօր իրանք կդառնային Աստված, Փաշինյանը՝ դավաճան: Իսկ ինքը գործ է անում, մաքրում է էս երկիրը ու պիտի մաքրի»,- ասել է Միքայելյանը:
![]()