Միքայել Արզումանյանի խափանման միջոցը փոխվել է

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանի որոշմամբ Ղարաբաղի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով։

Այս մասին հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը:

Արզումանյանն անազատության մեջ է 2022 թվականի օգոստոսի 30-ից՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։

Ըստ Քննչական կոմիտեի՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 9-ը Արզումանյանը անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների։

Մեղադրանքի մեկ այլ դրվագ վերաբերում է պատերազմի ընթացքում «Արեգա» ազատագրված բարձունքը թողնելուն և նահանջելուն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ