Ոստիկանության գվարդիան կսկսի գործել նոյեմբերի 1-ից, բայց համազգեստը դեռ պատրաստ չէ

Ոստիկանության գվարդիան նոյեմբերի 1-ից կգործի որպես լիարժեք կառույց։

Գվարդիայի՝ գուծունեությունը սկսելուց ընդամենը 5 օր առաջ Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ծառայողների համար նոր համազգեստ ունենալու վերաբերյալ նախագիծը։

«Նախագիծն ընդունվելու դեպքում ոստիկանության բարեփոխումների շրջանակում կունենանք պատշաճ արտաքին տեսքով արտաքին ծառայություն իրականացնող ոստիկանության գվարդիայի և այլ ոստիկանական ստորաբաժանումների ծառայողներ, բարձրացնելով վերջիններիս ծառայողական և կատարողական կարգապահությունն ու ինքնավստահությունը՝ իրենց ծառայողական պարտականությունները հնարավորինս բարեխիղճ և հարմարավետ իրականացնելու համար»,- նշվում է հիմնավորման մեջ։

Նախագիծը հանրային քննարկման ներկայացված կմնա մինչև նոյեմբերի 11-ը։

Նշենք՝ ոստիկանության գվարդիայի հիմնական խնդիրներն են հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը, պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը, ռազմական դրության իրավական ռեժիմի և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը մասնակցելը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելը և քրեական վարույթն իրականացնող մարմիններին օժանդակելը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ