![]()
ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դանակահարության վերաբերյալ:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՆԳՆ-ից՝ նշելով, որ դեպքի հանգամանքները պարզվում են:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, դատարանից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Տեղում բժիկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան դանակահարել են դատարանի ներսում: Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չեն հրապարակվում:
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դանակահարվածը Ստեփանավան քաղաքի բնակիչ 22-ամյա Էրիկ Դ.-ն է, ով վնասվածք է ստացել կրծքավանդակի մասում:
![]()