![]()
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանին հանձնեց միջազգային կարգի մրցավարական վկայականը։
Ինչպես հայտնել է ֆեդերացիան, այսուհետ նա իրավունք ունի մասնակցելու Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցավարական աշխատանքներին։

«Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հետևողական աշխատանքներով շարունակում է խորացնել համագործակցությունը միջազգային կառույցների հետ։ Ի սրտե շնորհավորում եմ Հռիփսիմե Խուրշուդյանին՝ միջազգային կարգի մրցավարի կոչում ստանալու կապակցությամբ։ Մեր համատեղ ջանքերով հայկական ծանրամարտը շարունակելու է արժանապատիվ ներկայացված լինել միջազգային ասպարեզում»,- իր շնորհավորական խոսքում նշել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Բացի այդ, ֆեդերացիան ազգային կարգի մրցավարի կոչում է շնորհել նաև Գոռ Մարտիրոսյանին։

![]()