![]()
Հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտվի, որպեսզի այդ էջը փակվի։ Էջը փակվել չի նշանակում մոռանալ, թե ինչի միջով անցավ մեր երկիրը հոկտեմբերի 27-ից հետո:
Այս մասին ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում ասել էց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Ուզում եմ հիշեցնել Հրանտ Մաթևոսյանի խոսքը՝ «Հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտված լիներ 28-ին», բայց կարծում եմ, որ դեռ հնարավորություն կա հասնելու լիարժեք բացահայտման։ Լիահույս եմ, որ այս տարի թեկուզ փոքր, բայց կտեսնենք բացահայտման գոնե հնարավորություն, ինչը հնարավորություն կտա շարժվելու առաջ»,-նշել է նա ու մանրամասնել, թե ինչն է իր համար նման հույսերի առիթ հանդիսանում:
Ըստ Քոչարյանի՝ կան մարդիկ, որոնք Հայաստանում չեն, «փախած են», բայց նրանք մահացած չեն և գոյություն ունեն։
«Որտե՞ղ է Ալիկ Հարությունյանը, ամենակարևոր վկաներից մեկը, չկա չէ՞… Փախուստի մեջ է այն դատավորը, որը հնարավորություն տվեց վկաներին չլսելու։ Դա պարոն Ուզունյանն է, որը լքել է Հայաստանը, նրան օր առաջ պետք է տեսնել քննչական մարմինների հարցերին պատասխանելու միջավայրում։
Պետք է հասկանանք՝ ո՞վ հրահանգավորեց, որ կարևոր վկաները դուրս մնան դատաքննական փուլից կամ ընդհանրապես չլսվեն»,- նշել է Քոչարյանը։
![]()