![]()
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կան հարցեր, որոնք դեռ լուծված չեն:
ԱԺ-ում այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Այստեղ պետք է նշեմ Բաքվում պահվող պատանդառված անձանց, գերիների ազատ արձակման հարցը, անհետ կորած համարվող անձանց ճակատագրի պարզաբանումը, և այլն»,- մանրամասնել է Միրզոյանը
Նա հավելել է, որ նաև մեծ խոչընդոտ ու բարդ հարցեր են երկու հասարակություններում միմյանց նկատմամբ անվստահության դրսևորումները։
«Բայց մենք, հավատալով Հայաստանի շուրջ խաղաղ, համագործակցային մթնոլորտի ձևավորմանը, քայլ առ քայլ հետամուտ ենք լինելու բոլոր հարցերի լուծմանը»,- եզրափակել է նախարարը:
![]()