Երանի հայ ժողովուրդը չիմանա և չտեսնի այն, ինչ առաջիկայում պարզվելու է եկեղեցու վերնախավի մասին. Դալլաքյան

Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով եկեղեցու վերնախավի մասին առաջիկայում հնարավոր նոր բացահայտումների մասին:

«Երանի հայ ժողովուրդը չիմանա և չտեսնի այն, ինչը դեռ կարող է և ըստ որոշ նյութերի՝ պարզվելու է եկեղեցու վերնախավի մասին։ Այսպիսի հարվածը անդառնալի է լինելու…

Ամոթ և ցավ…

Եվ ովքեր են խոսում ավանդական արժեքներից։

Մեր Տեր Հիսուս Քրիստոսը թող օգնական լինի հայ ժողովրդին։

Հետաքրքիր է, որ տարիներ շարունակ բոլորը տեսաձայնագրվել են, և դա մինչև հեղափոխությունը»,- գրել է Դալլաքյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ