Մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ 2026 թ. պետբյուջեի ծախսային մասը կլինի մոտ 10 միլիարդ դոլար. Գաբրիելյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր սիսակ Գաբրիելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ՝ 2026 թ. ՀՀ պետական բյուջեի ծախսային մասը կլինի մոտ 10 միլիարդ ԱՄՆ դոլար։

«Այս ռեկորդային աճը բոլորիս, բայց հատկապես մեր աշխատող, արարող ու հարկերը պատշաճ վճարող քաղաքացիների քրտնաջան աշխատանքի ու ներդրման շնորհքն է։ Շնորհակալությո՛ւն այս համատեղ հաղթանակի համար։ Թող մեր երկրի զարգացումը լինի անընդհատ ու բարեհաջող։

Խաղաղ ընթացք Հայաստանի Հանրապետությանը»,- գրել է Գաբրիելյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ