Արդեն 1 տարի 8 ամիս ՀՀ-Ադրբեջան սահմանին փոխհրաձգության հետևանքով զինվոր չի զոհվել. Փաշինյան

Ազգային ժողովը քննարկում է 2026 թվականի նախնական պետբյուջեի նախագիծը, որին ներկա է ՀՀ վարչապետը:

«Առաջին անգամն է, երբ մենք Բյուջեն քննարկում ենք Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում: Արդեն 1 տարի 8 ամիս ՀՀ-Ադրբեջան սահմանին փոխհրաձգության հետևանքով զինվոր չի զոհվել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նանաև հիշեցրել է, որ հենց այսօրվանից Հայաստանը պատրաստ է ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա, մասնավորապես՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ